Վորոնեժում լույս հունվարի 16-ի գիշերը անօդաչու թռչող սարք է խոցվել, բեկորներն ընկել են Սովետսի շրջանի բնակելի շենքերից մեկի վրա, 10 տարեկան երեխա է տուժել, հաղորդել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա խոսքով՝ շենքում որոշ բնակարաններ են վնասվել, բնակիչները տարհանվել են։
Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Վորոնեժի շրջանում 8, Բելգորոդի շրջանում 4 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին։ Կիևը չի մեկնաբանել այս մեղադրանքները։
Վորոնեժի Սովետսկի շրջանում է գտնվում «Բալտիմոր» ռազմական օդանավակայանը, որն, ըստ ուկրաինական աղբյուրների, օգտագործվում է Ուկրաինայի վրա օդային հարձակումների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Սարատովի մարզում ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին