Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ ոչնչացվել են անցած գիշերը Ուկրաինայի վրա արձակված բոլոր 14 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը։
Նաև հաղորդվում է, որ ԱԹՍ-ներից բացի ռուսական օդանավը X-22 թևավոր հրթիռ է արձակել, որը թիրախին չհասնելով Զապորոժիեի շրջանում ընկել է բաց տարածքի վրա։
Պայթյունի ալիքից մասնավոր տներ են վնասվել, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան։