Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումները, հաղորդում է BBC-ին։
Հարավային Աֆրիկան Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։
Հայցում, մասնավորապես, նշվում է, որ Իսրայելի գործողությունները «նպատակ ունեն ոչնչացնելու Պաղեստինի ազգային, ռասայական և էթնիկ խմբի զգալի մասին»։ Ապացույցներում նաև ընդգծվում է, որ «Գազայում պաղեստինցիներ են սպանվում, նրանց մարմնական և հոգեկան լուրջ վնասվածքներ են պատճառվում, կենսական այնպիսի պայմաններ են ստեղծվում, որոնք հանգեցնում են մարդկանց ֆիզիկական ոչնչացման»։
Իսրայելը հերքում է մեղադրանքները։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրանքները անվանել է «դաժան և անհեթեթ»:
«Մենք կլինենք Արդարադատության միջազգային դատարանում և կներկայացնենք ինքնապաշտպանության մեր գործը՝ մարդասիրական իրավունքի համաձայն», - ասել է Հերցոգը՝ հավելելով՝ իսրայելական բանակը «չափազանց բարդ հանգամանքներում տեղում անում է հնարավորը, որպեսզի համոզվի, որ ոչ մի անցանկալի հետևանք և քաղաքացիական զոհի չի լինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանը այս շաբաթ լսելու է Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքը