Զելենսկին ժամանել է Էստոնիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, հայտնել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։

Զելենսկու հետ Տալլինում է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք հզոր ուղերձ և վստահություն ենք փոխանցում Ուկրաինային, որ Էստոնիան ամուր կանգնած է ձեր կողքին, և մենք միասին կհաղթենք այս պատերազմը », - X-ի իր էջում գրել է Ցահքնան՝ կից լուսանկար հրապարակել։

Զելենսկին չհայտարարված այցով երեկ էլ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում էր։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը նշում է, որ Մերձբալթյան երկրներն աջակցում են Ուկրաինային՝ ռուսական ներխուժմանը դիմակայելու հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևին արևմտյան օգնության ցանկացած հետաձգում քաջալերում է Կրեմլին շարունակել ագրեսիան. Զելենսկի