Մատչելիության հղումներ

Ուկրաինան և ՌԴ-ն կրկին հաղորդում են հիթիռակոծությունների մասին


Բնակելի տուն Խարկովում՝ հրթիռակոծությունից հետո, 2023թ․
Բնակելի տուն Խարկովում՝ հրթիռակոծությունից հետո, 2023թ․

Հունվարի լույս 8-ի գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ, այդ թվում՝ «Կինժալ»։

Պայթյուններ են լսվել Կրիվոյ Ռոգում, Զապորոժիեում, Դնեպրում, Խարկովում և Խմելնիցկիում։ Հարձակման հետևանքների և զոհերի մասին հաստատված տեղեկություններ դեռ չկան։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունվարի 8-ի առավոտյան Բելգորոդի շրջանում ուկրաինական S-200 հրթիռներ և Դոնեցկի շրջանում 8 անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։

XS
SM
MD
LG