Ադրբեջանի ՊՆ ԶՈՒ օպերատիվ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Զինված ուժերի օպերատիվ ստորաբաժանումների զորավարժությունների մասին։

Հաղորդագրության համաձայն, վարժանքների ընթացքում զինվորականներին հանձնարարված էր «վնասազերծել պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանները»։

«Կոմանդոսը, խորը ներթափանցելով օպերատիվ տարածք, հաջողությամբ ավարտել է պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանների հայտնաբերման և վնասազերծման, վիրավորներին տարհանելու և այլ առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։