Մատչելիության հղումներ

Էրդողանը մասնակցել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական նոր կետի բացմանը


Պետական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ մասնակցել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական նոր կետի բացմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Թե որտեղ է գտնվում ռազմական նոր կառույցը, չի նշվում։

Վերջին տարիներին երկու երկրների ռազմաօդային ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ալիևի խոսքերով՝ միայն այս տարի Ադրբեջանի և Թուրքիայի բանակները 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG