Ադրբեջանի ազգային պաշտպանության ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունը՝ համակարգչային օժանդակությամբ։
Տեսական և գործնական մասեր պարունակող Eternity-2023 զորավարժությունում կատարվում են ռազմավարական կարևոր օբյեկտների ու տարածաշրջանային տնտեսական ծրագրերի պաշտպանությունն ապահովելու վարժանքներ։
Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանն ուղղված վարժանքները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 6-ը։