Ռուսաստանի արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն հիմնելու հարցով hունվարի 8-ին հանդիպել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։
Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երեկվա հաղորդագրության՝ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքային ղեկավարությանը՝ հյուպատոսության հիմնման ուղղությամբ Կապանի ներկայացուցիչների գործնական աջակցության համար: Մանրամասն քննարկվել են մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները։
2023-ի նոյեմբերի 2-ին էր Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել: Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովն ասել էր, որ այն կբացվի «մոտ ապագայում»։
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված հարաբերությունների ֆոնին՝ ՌԴ կառավարությունը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու ծրագիրը