Իսրայել ժամանելուց առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Պարսից ծոցի արաբական միապետությունների ղեկավարների հետ։
Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը արդեն իսկ բանակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի առաջնորդ Աբու-Դաբիի էմիր շեյխ Մոհամադ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ։
Այսօր, օրվա երկրորդ կեսին, Բլինքենը Էր-Ռիյադում կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ։
Քննարկումների առանցքային թեման Գազայում ստեղծված կացությունն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում