Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները. ԶԼՄ-ներ


ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը, ըստ այդ հրապարակումների, խոսել են նաև Սիրիայի և Իրաքի հետ կապված հարցերի մասին:

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Բլինքենը և Ֆիդանը շարունակել են քննարկումները Գազայի հակամարտության վերաբերյալ։ Պետքարտուղարն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու անհրաժեշտությունը, պաղեստինցի խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը և բոլոր կողմերի պատասխանատվությունը՝ գծելու առաջընթաց ուղի, որը կբերի կայուն անվտանգության։

Նրանք նաև քննարկել են ընդհանուր առաջնահերթությունները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, և պետքարտուղարն ընդգծել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման վերջնական քայլերի ավարտի կարևորությունը, ինչպես նաև պատժամիջոցների և արտահանման վերահսկողությունից խուսափելու դեմ պայքարը:

XS
SM
MD
LG