«Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», - գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն», - ասել է Հաջիևը՝ նշելով, սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր։
«Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններ են անհրաժեշտ», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
«Մենք հանդես ենք գալիս դեպի արդյունք կողմնորոշված բանակցությունների օգտին: Սկզբունքորեն դեմ չենք ազնիվ օժանդակությանը, բայց նախապատվությունը տալիս ենք ուղիղ բանակցություններին: Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը տարվում է ուղղակիորեն Բաքվի և Երևանի միջև», - նշել է Հաջիևը:
Ալիևի օգնականը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև սահմանազատումը «տեխնիկական և տևական գործընթաց է», մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումն առանձին ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային նորմերի փոխադարձ ընդունման վրա:
«Մեր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է դառնա սահմանազատման պատանդը», - հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել. ԱմիրբեկովԽաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել. ԱԺ նախագահԲաքուն արդյունավետ և կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև շփումներըԲաքուն խոսում է խաղաղության գործընթացը սահմանազատումից տարանջատելու մասին. Երևանի արձագանքը