Խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել, ամանորյա ուղերձում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը», - նշել է նա՝ հորդորելով այս հարցում լինել միասնական, - «Մենք պետք է հասնենք խաղաղության ու նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ»:
ԱԺ խոսնակն ընդգծել է՝ դժվար է, բայց պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք։