Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ըստ ադրբեջանական Report գործակալության` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել. Ամիրբեկով