ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են․ ՌԴ ԱԳ նախարար

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է տեղակայվել 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռազմաբազան տեղակայվել է առաջին հերթին ելնելով ազգային շահերից և մեր պետությունների ընդհանուր նպատակից՝ ամրապնդելու կայունությունը Հարավային Կովկասում»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով The Wall Street Journal-ի հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է, ասել էր՝ առավելությունները, ցավոք, չեն տեսել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրին նաև տնտեսական վնասներ է կրում ռուսական ռազմաբազայից