Աղդամում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել

ANAMA-ի սակրավորները Ֆիզուլիում՝ աշխատանքի ժամանակ, նոյեմբեր, 2020թ․

Աղդամում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Report-ի՝ Ադրբեջանում ականազերծում իրականացնող ANAMA (Azerbaijan National Agency for Mine Action) ընկերության աշխատակից Զաուր Մախմուդովը վիրավորվել է երեկ՝ իր աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ և տեղափոխվել Բաքվի հիվանդանոց, վիճակը գնահատվում է բավարար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ականի պայթյունի զոհ են դառնում բազմաթիվ սակրավորներ, այդ տվյալները հաճախ կոծկվում են