Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախումբը շարունակում է Ստեփանակերտին հարող շրջաններում ականազերծման աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծման աշխատանքները ավարտին են մոտենում։
«Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի կազմում գործող «Ականազերծման միջազգային կենտրոնի» սակրավորները գործողության սկզբից ի վեր շուրջ 8600 պայթյունավտանգ իր են հայտնաբերել և չեզոքացրել։ Ընդհանուր առմամբ ականազերծվել է շուրջ 260 հեկտար տարածք,100 կիլոմետր ճանապարհ և 434 շինություն», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։