Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի պատերազմի հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 20 հազար 424-ի, վիրավորվել է ավելի քան 54 հազար մարդ, հայտնել է «Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում «Համաս»-ը համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Անցած 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 166 պաղեստինցի: Պաղեստինցիների փոխանցմամբ, զոհերի մեծ մասը կանայք են և երեխաներ:
Անկախ լրատվական աղբյուրները շարունակվող պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել պաղեստինցիների հայտնած տվյալների արժանահավատությունը:
Գազայի հատվածում անցած շաբաթավերջին զոհվել է 15 իսրայելցի զինվոր, ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Այդպիսով, զոհված իսրայելցի զինծառայողների թիվը հասել է 154-ի: Ըստ շավաթներ շարունակ չթարմացվող տվյալների՝ Իսրայելի կորուստների թիվը մոտ 1200 է, կան նաև տասնյակ պատանդներ:
Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի ահաբեկիչներն անակնկալ հարձակում են գործել խաղաղ հրեական բնակավայրերի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Պաղեստինի՝ փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել