Ուկրաինան վերջին օրերին 5 ռուսական մարտական օդանավ է ոչնչացրել

Սու-34 տեսակի ռուսական մարտական օդանավ, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան հայտնել է, որ ուկրաինացիները նախօրեին ոչնչացրել են երկու մարտական ինքնաթիռներ՝ մեկ Սու-34 և մեկ Սու-30։

Սու-34-ը ոչնչացվել է Դոնեցկի մարզի օդային տարածքում, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը։ Սու-30-ը խոցվել է Սև ծովի շրջանում:

Դեկտեմբերի 22-ին ուկրաինացիները հայտնել էին հարավային ուղղությամբ ռուսական երեք Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ ոչնչացնելու մասին։

Այս տեղեկությունը հաստատել են կրեմլամետ Տելեգրամ ալիքները և բլոգերները, սակայն ռուսական պաշտոնական աղբյուրները հարցը չեն մեկնաբանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան այսօր երեք ռուսական Սու-34 կործանիչ է խոցել