Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը հարվածել է Խերսոնին, կան զոհեր


Դեկտեմբերի 24-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Խերսոնի ուղղությամբ, արկը դիպել է բնակելի շենքին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով՝ գիշերը ռուսական բանակը գնդակոծել է քաղաքի կենտրոնը։ Բնակելի շենքի վրա հրետանային արկի հարվածից ընտանիք է տուժել։

Նրա խոսքով՝ նաև քաղաքի Կենտրոնական թաղամասում փլատակների մաքրման ժամանակ փրկարարները մահացած տղամարդու են հայտնաբերել։ Նրա ինքնությունը պարզվում է։

Դեկտեմբերի 23-ի երեկոյան Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խերսոնի շրջանին, յոթ մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

Պրոկուդինը նաև ասել է, որ ռուս զինվորականները հարվածել են քաղաքի կարևոր ենթակառուցվածքին, ինչը հանգեցրել է գազային ցանցերի բեկման։ Հրդեհ է եղել։ Բացի այդ, կրակահերթի տակ է հայտնվել բուժհաստատություններից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG