Ռուսաստանի ԿԸՀ-ն չի թույլատրել, որ Ուկրաինայում խաղաղության կողմնակից, լրագրող Եկատերիա Դունցովան մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին։
Նրա ինքնաառաջադրման փաստաթղթերում ԿԸՀ-ն սխալներ է հայտնաբերել ու այդ պատճառաբանությամբ չի թույլատրել նրա մասնակցությունը։
ԿԸՀ-ի շաբաթ օրվա նիստը, որտեղ ընդունվեց այդ որոշումը, հեռարձակվում էր հանձնաժողովի կայքում, բայց ընդհատումներով։
Եկատերինա Դունցովան ավելի վաղ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ կողմ է խաղաղ բանակցություններին և Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։
Դունցովայի առաջադրումը պաշտպանել էին ընդդիմության շատ ներկայացուցիչներ։
Ռուսաստանի նախագահական ընտրությունները նշանակված է գալիք տարվա մարտի 17-ին։ Ինքնաառաջադրվելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի առնվազն չորս տասնյակ տարբեր ռեգիոններից նվազագույնը 300 հազար ստորագրություն հավաքել։
Դունցովայի նախաձեռնող խմբին արգելվեց սկսել այդ գործընթացը։
ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան այսօր հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար 29 թեկնածուներից դիմում են ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն