Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակը։
«Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, քննչական կոմիտեն հորդորում է դիմել՝ նույնականացում իրականացնելու համար»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Նա նաև փոխանցեց, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ օրը Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էր խոսել ականատեսների հետ և նրանց հղում անելով նշում էր, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։ Երեք օրում պայթյունից բոլոր տուժածները տեղափոխվեցին Հայաստան՝ հիմնականում ծանր, կայուն ծանր վիճակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուրջ 500 զոհ Արցախում՝ ռազմական գործողություններից և բենզինի պահեստի պայթյունից