Մատչելիության հղումներ

125 աճյուն այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան. Անահիտ Ավանեսյան


Լեռնային Ղարաբաղից զոհվածների 125 աճյուն այսօր՝ սեպտեմբերի 26-ին տեղափոխվել է Հայաստան, հաջորդիվ կսկսեն նույնականացման աշխատանքները, ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին կարողացել ենք աճյունների տեղափոխման հարց լուծել: 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի համապատասխան տեղանքներ», - նշեց նա:

Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ այսօր Հայաստան տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, իսկ պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։

Այսօր ավելի վաղ Արցախի քննչական կոմիտեն սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում է հարազատներին ներկայանալ ՔԿ՝ նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, Հայաստանում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG