Սետրակովի էքստրադիցիայի միջնորդություն Գլխավոր դատախազությունում «չի ստացվել, չի բավարարվել»

«Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականը:

Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ:

Դատախազի խորհրդականը հիշեցնում է, որ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո, ըստ Մարտիրոսյանի, կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը:

Ուկրաինական պատերազմից փախուստի դիմած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի զորակոչիկ Սետրակովը հայտնաբերվել է Ռուսաստանում։ Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ նա կարող է լինել Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ զորակոչիկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանց թույլտվության ծառայության վայրը լքելու համար: Այս հոդվածով նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ Հայաստանում ձերբակալված Սեդրակովին արտահանձնել են Ռուսաստան102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող քաղաքացու առողջությունն ու կյանքը վտանգի տակ է. ահազանգում է իրավապաշտպան կազմակերպությունըԴատախազությունն ընթացք է տվել ռուսական բազայի դեմ դիմումինՌուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել