Ադրբեջանի և Հայաստանի կառուցողական երկխոսության շարունակումը խիստ կարևոր է տարածաշրջանի խաղաղության համար։
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին այսօր Մոսկվայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հավաքում ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու իր ջանքերը տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ խիստ կարևոր ենք համարում կառուցողական երկխոսության շարունակությունը»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը կտա տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր բնակիչների խաղաղ և անվտանգ համակեցությանը հասնելու հնարավորություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն պետք է ևս մեկ անգամ դիտարկի զորքերի հետքաշման առաջարկը». Երևանից արձագանքում են Բայրամովին