Մատչելիության հղումներ

Կովկասում խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Գյուլեր


Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համապարփակ և կայուն պայմանագրի ստորագրմամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող անկեղծ ջանքերին և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դրական արդյունք»,- հայտարարել է Գյուլերը և ողջունել Երևանի ու Բաքվի ձեռնարկած «փոխվստահության բարձրացմանն ուղղված» քայլերը։

Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ միայն այս տարի Անկարան ու Բաքուն 14 համատեղ զորավարժություն են անցկացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG