Հունգարիան սպառնում է արգելափակել Բուլղարիայի մուտքը Շենգենյան գոտի

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Հունգարիան այսօր սպառնացել է արգելափակել Շենգենյան գոտի Բուլղարիայի մուտքը, եթե այդ երկիրը չվերացնի ռուսաստանյան գազի տարանցման վճարը:

«Մենք հստակեցրել ենք բուլղարացիների համար, որ եթե նրանք շարունակեն դա պահպանել, եթե վտանգեն Հունգարիայի էներգամատակարարման ապահովությունը երկար ժամանակով, մենք վետոյի կենթարկենք նրանց մուտքը Շենգենյան գոտի», - հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազգայնական կառավարությունը հաճախ է ռուսամետ համարվող դիրքորոշումներ որդեգրում՝ հակադրվելով Եվրամիության անդամ մյուս 26 երկրներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվում

Բուլղարիայի մուտքին Շենգենյան գոտի արդեն համաձայնություն է տվել Նիդերլանդները, որն ավելի վաղ ընդդիմանում էր դրան կոռուպցիային և միգրացիային առնչվող մտահոգությունների պատճառով: