Մատչելիության հղումներ

ԵՄ երկրների 99 տոկոսը սատարում է Ուկրաինայի անդամակցմանը, միայն Հունգարիան է դեմ. Զելենսկի


Վլադիմիր Զելենսկին և Յոնաս Գար Ստյորեն, Օսլօ, 13 դեկտեմբերի, 2023թ.
Վլադիմիր Զելենսկին և Յոնաս Գար Ստյորեն, Օսլօ, 13 դեկտեմբերի, 2023թ.

Անակնկալ այցով Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի ղեկավարների հետ քննարկում է ֆինանսական օգնության թեման:

«Նախագահ Զելենսկին և նրա կառավարությունը պետք է աշխատավարձ վճարեն բուժքույրերին, բժիշկներին, ուսուցիչներին, պետք է ապահովեն վարչակազմի աշխատանքը: Մենք՝ որպես Նանսենի փաթեթի մի մաս, ի զորու ենք մեկ միլիարդ դոլար տրամադրել այս տարի, որն արդեն ավարտին է մոտենում: Մենք նաև 800 միլիոն դոլարի ենք հասցնում մեր ֆինանսական և մարդասիրական օգնությունը», - հայտնել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն:

Զելենսկին Օսլոյում խոսել է նաև Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության խնդրի մասին:

«Վաղը Բրյուսելում գումարվելիք գագաթնաժողովը դյուրին չի լինի, միության երկրների 99 տոկոսը սատարում է Ուկրաինայի անդամակցությանը, միայն Հունգարիան է դեմ, մենք շատ կառուցողական ենք և մեր կողմից ամեն բան արել ենք Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականները կատարելու համար»,- ասել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG