Գազայի հատվածում հակամարտությունը սկսելուց ի վեր առաջին անգամ Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների համար բացել է Քերեմ Շալոմ անցակետը, հայտնում է The Times of Israel-ը։
Այս անցակետը գտնվում է Իսրայելի և Գազայի հատվածի վարչական սահմանին։
Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ այս որոշումը վերաբերում է միայն Եգիպտոսից մարդասիրական օգնության մատակարարմանը, այլ ոչ թե ՄԱԿ-ից։
Թե որքան ժամանակ բաց կմնա այս անցակետը, հայտնի չէ։
Մինչդեռ ԱՀԿ-ն արդեն ողջունել է Իսրայելի իշխանությունների այս քայլը։ Դրան աջակցել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։