Եվրամիության առաջնորդները երեկ համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության գալ Կիևին 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրելու հարցում՝ Հունգարիայի ընդդիմության պատճառով:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, քննարկումները շարունակվել են ողջ գիշեր, սակայն միության անդամ 26 երկրների չի հաջողվել հաղթահարել Օրբանի դիմադրությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։
ԵՄ առաջնորդները նշել են, թե կշարունակեն բանակցությունները հունվարին։
«Մենք դեռ որոշ ժամանակ ունենք, Ուկրաինան մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում փողի պակաս չի ունենա», - բանակցությունների ավարտին ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:
Ուկրաինան խոչընդոտների է բախվում նաև Միացյալ Նահանգներից օգնություն ստանալու հարցում․ հանրապետականները մինչ այժմ արգելափակում են Կիևին 60 միլիարդ դոլար տրամադրելու՝ Սպիտակ տան որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, նա կանգ չի առնի, և ՆԱՏՕ-ն կհայտնվի վտանգի տակ. Բայդեն