Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդներին՝ «Եվրոպական խորհրդի ուղենշային որոշումների» համար։
«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները», - X-ի իր էջում գրել է Միրզոյանը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ԵՄ գագաթնաժողովում մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, Վրաստանը մեծ պարտություն կկրի. նախագահ Զուրաբիշվիլի