Մատչելիության հղումներ

Վրաստանին պետք է տրվի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ. Վարհելի


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

Վրաստանը երկար ճանապարհ է անցել, Վրաստանին պետք է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրվի, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ասել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։

«Սա ռազմավարական որոշում է, որը պետք է ընդունեն Եվրամիության առաջնորդները: Կարծում եմ, որ մեր առաջարկները պարզ են»,- նշել է հանձնակատարը:

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնի Եվրամիության Խորհուրդը: Վարհելին կոչ է արել վրաց ժողովրդին ու կառավարությանը «շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»։

Ենթադրվում է, որ Եվրամիությունը դեկտեմբերի 14-ից 15-ը գումարվելիք գագաթնաժողովում կորոշի Վրաստանին տալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:

XS
SM
MD
LG