Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությանը


Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և ԵՄ դրոշները:
Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և ԵՄ դրոշները:

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ից 15-ը կայանալիք գագաթնաժողովում պետք է որոշեն Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծին։

Բացի այդ, ԵՄ ղեկավարները կհայտարարեն Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ այն բանից հետո, երբ երկիրը կբավարարի անհրաժեշտ պայմանները։

Հռչակագրի նախագծում նաև ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին տալ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ «երբ և եթե այդ երկիրը կատարի անհրաժեշտ պայմանները»:

Ըստ Reuters-ի, սա հռչակագրի առաջին տարբերակն է, որը կարող է փոփոխության ենթարկել անդամ երկրների ներկայացուցիչների միջև գագաթնաժողովից առաջ կայանալիք բանակցությունների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG