Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը՝ Փաշինյանը նշել է՝ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը:
Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:
Փաշինյանն ու Քվինը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
ԱՄՆ դեսպանությունը հանդիպման մասին դեռ հաղորդագրություն չի տարածել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Բաքվի հետ կոչ անելով նրանց՝ ձգտել Երևանի հետ կայուն խաղաղության․ Միլլեր