Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կիպրոս, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Այցի օրակարգից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Պապիկյանը սեպտեմբերին պետք է մեկներ Կիպրոս, սակայն նրա այցը հետաձգվեց՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով։
Այն ժամանակ Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասն ու Պապիկյանը հեռախոսազրույց ունեցան։ Հեռախոսազրույցից հետո Յորղալլասն X-ի իր էջում գրեց, որ իր միանշանակ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին։
«Մեր երկկողմ ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում, երբ հանգամանքները թույլ տան», - գրել էր Կիպրոսի պաշտպանության նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է