Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների շուրջ անվտանգային իրավիճակը


Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր են քննարկել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Միխալիս Յորղալլասը այսօր կայացած հեռախոսազրույցում:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:

Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG