Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոս նախատեսված այցը հետաձգվել է, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասն էր X-ում (Թվիթերում) գրառում է արել՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, այն բանից հետո, երբ վերջինս չեղարկել է իր այցը Կիպրոս, Հայաստանում իրավիճակի սրման կապակցությամբ։

«Մենք վերահաստատել ենք մեր գերազանց հարաբերությունները երկու երկրների միջև ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով գերազանց համագործակցությունը եռակողմ ձևաչափով՝ Հունաստանի հետ միասին։ Ես արտահայտել եմ իմ միանշանակ աջակցությունը Հայաստանի ժողովրդին։ Մեր երկկողմանի ցանկությունն է հանդիպելը մոտ ապագայում, երբ հանգամանքները թույլ տան», - գրել է Կիպրոսի պաշտպանության նախարարը։

Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Միխալիս Յորղալլասի հետ քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը: Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG