«Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է եղել. «Քաղաքացիական պայմանագիր»

Գյումրու «Քաղաքացիական պայմանագրի» երկու նախկին փոխքաղաքապետերն ու ավագանու խմբակցության ղեկավարը պնդում են, որ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է եղել։

Թե ի վերջո ով է եղել ստվերային կառավարիչը, այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք փակագծեր չբացեցին, միայն նշեցին, որ արտաքինից է եղել դա՝ առանց անուններ նշելու։

Նրանք սլաքն ուղղում էին «Բալասանյան դաշինքին», որ իրենք պատասխանեն։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ասացին, որ ունեն 11 մանդատ և հենց դա են ծառայեցնելու քաղաքի կառավարմանը։

Փոխքաղաքապետը պնդում էին նաև, որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իրենց շատ փաստաթղթեր հասանելի չեն եղել, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։

Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու կամ ուրիշ ուժերի հետ իշխանություն կազմելու որոշման մասին չհայտնեցին, ասացին, որ քաղաքական որևէ ուժի հետ այս պահին բանակցություններ չունեն։