Մատչելիության հղումներ

ՔՊ-ն խզում է Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հետ կնքած հուշագիրը


«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։

Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։

Նման որոշման պատճառն, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ովքե՞ր են ստվերային կառավարիչները, արդյոք ՔՊ-ն պատրաստվում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին («Բալասանյան դաշինք») ևս անվստահություն հայտնել ու իր թեկնածուին առաջադրել՝ դեռ պարզ չէ։ Կուսակցությունից խոստանում են հետագա քայլերը բացահայտել դեկտեմբերի 11-ի ասուլիսում։

«Բալասանյան դաշինքը» ևս չի մեկնաբանում քաղաքական այս խմորումները՝ կրկին խոստանալով, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն։

Գյումրիում կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին էին հասել երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG