Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ առնվազն մինչև հաջորդ տարվա ապրիլի 2-ը․ երկրի կառավարությունը հերթական անգամ երկարաձգեց COVID-19-ով պայմանավորված կարանտինային ռեժիմը։
Հակահամաճարակային հատուկ կարանտինն Ադրբեջանում սահմանվել է 2020 թվականի մարտին։
Վարակի տարածումը կանխելու պատճառաբանությամբ, Բաքուն փակել է ցամաքային սահմանները հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, թեև COVID-19-ով պայմանավորված՝ մյուս բոլոր սահմանափակումները երկրում վաղուց չեղարկվել են։
10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը օրական կտրվածքով չի գերազանցում 20-ը, կառավարությունն, այդուհանդերձ, համաճարակի պատճառաբանությամբ չի բացում չորս կողմից փակված սահմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կշարունակի փակ պահել ցամաքային սահմանները. որոշումը դժգոհության առիթ է դարձել