Չնայած աշխարհով մեկ հակամահամաճարակային սահմանափակումների չեղարկմանը, Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ երկարաձգում է հատուկ կարանտինային ռեժիմը՝ մինչև հոկտեմբերի 2-ը։
Համապատասխան հրամանագրում, որը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը, չի հստակեցվում, թե ինչով է պայմանավորված կարանտինայի ռեժիմի երկարաձգումը այն դեպքում, երբ կորոնավիրուսի համաճարակը պաշտոնապես համարվում է ավարտված։
Հակահամաճարակային հատուկ կարանտինն Ադրբեջանում սահմանվել է 2020 թվականի մարտին, բացի ներքին աննախադեպ կոշտ սահմանափակումներից՝ Բաքուն փակել է երկրի ցամաքային սահմանները հարևանների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, դրանք մինչ օրս շարունակում են փակ մնալ: