Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։
Օգոստոսին վարժական հավաքների ընթացքում գերեվարված Ոսկանյանը հոդվածներից և ոչ մեկում իրեն մեղավոր չի ճանաչում։
Բաքվի դատարանում դատախազությունն այսօր ընթերցեց 40-ամյա պահեստազորայինին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ոսկանյանը հայտարարել է, որ իրեն վերագրվող դեպքերն ինքը չի հիշում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 11-ը