Մոսկվայի քաղաքապետը հայտնել է անօդաչու սարքերով «զանգվածային հարձակման փորձի» մասին

Արխիվ

Նոյեմբերի 26-ի գիշերը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է անօդաչու սարքերով «զանգվածային հարձակման փորձի» մասին։ Ռուսաստանի ևս հինգ շրջանների՝ Տուլայի, Կալուգայի, Սմոլենսկի, Բելգորոդի և Բրյանսկի ղեկավարները հայտարարել են խոցված անօդաչու թռչող սարքերի մասին։ Նրանց տվյալներով՝ գիշերը խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, իսկ առավոտյան՝ ևս ինը։

Նոյեմբերի 26-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր, զոհեր կամ լուրջ ավերածություններ չկան, ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Սոբյանինը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման վայրերում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները։ Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են անօդաչու սարքերի հետագա հայտնաբերման ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի և Բրյանսկի շրջանների տարածքում ոչնչացրել են 11 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր։