Ուկրաինան գիշերը դրոնների հուժկու հարձակման է ենթարկվել։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենաուժգին գնդակոծության թիրախում մայրաքաղաօք Կիևն էր: Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ ռուսական զինուժը կիրառել է ավելի քան յոթ տասնյակ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է «խոցել դրոնների մեծ մասը, ցավոք՝ ոչ բոլորը»։
Կիևից հաղորդվում է ավերածությունների և տուժածների մասին, զոհերի մասին տվյալներ չկան։ Քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ Սոլոմենսկի շրջանում վնասվել են հինգհարկանի շենք, մանկապարտեզ և ոչ բնակելի տարածք։
Դնեպրի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բարձրահարկ շենքի վրա. Ընդհանուր առմամբ, ըստ նախնական տվյալների, տուժել է հինգ մարդ։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարձակումը: