Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը, «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը
«Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց՝ ՀՀ կողմից միանալու հարցը», - ասել է Բադալյանը։
Երեկ Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը։ Երևանի ու դաշինքի լարված հարաբերություններին ֆոնին ՀԱՊԿ երկօրյա գագաթնաժողովին Հայաստանից որևէ պաշտոնյա չի մասնակցել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ՀԱՊԿ-ին մեղադրել է 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու համար։
Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցույց տալու հարցն, իսկ Փաշինյանը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մեկնի Մինսկ։
Բելառուսի արտգործնախարարը երեկ տեղեկացրել է, որ Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը՝ առանց Հայաստանի վարչապետի