Առնվազն 53 լրագրող է զոհվել հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) պատերազմի մեկնարկից ի վեր։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) նշում է, որ զոհվածներից 45-ը պաղեստինցի լրագրողներ են, չորսը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Լրատվամիջոցների երեք աշխատակից անհետ կորած է, 11-ը` վիրավոր, 18-ը՝ ձերբակալված։
Թե որտեղ են աշխատել սպանված ու վիրավոր լրագրողները, չի հաղորդվում։
Մեկ ամիս առաջ Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնել էր 31 լրագրողի մահվան մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-«Համաս» պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 31 լրագրող է սպանվել․ CPJԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում։ Այն սկսվել է ի պատասխան հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի ծայրահեղականների հարձակմանը: «Համաս»-ի պաշտոնյաների պնդմամբ, հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում նոյեմբերի 20-ի դրությամբ Գազայում սպանվել է առնվազն 13 հազար 300 պաղեստինցի, այդ թվում՝ 5 հազար 600 երեխաներ և 3 հազար 550 կանայք: Անկախ աղբյուրները չեն կարող ընթացող պատերազմի պայմաններում պարզել այդ տվյալների արժանահավատությունը:
Իսրայելցիների շրջանում «Համաս»-ի հարձակումների հետևանքով սպանվել է 1200 մարդ: Կան վիրավորներ և առնվազն 240 պատանդներ:
Այսօր հայտարարվեց, որ Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը պայմանավորվել են քառօրյա դադարի շուրջ՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելնն ու «Համաս»-ը պայմանավորվել են քառօրյա դադարի շուրջ․ Reuters