Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմամբ, Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։
«Ադրբեջանն այժմ, որպես իր առաջնահերթություն, ընտրել է խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ։ Ցանկացած խաղաղ գործընթաց, սակայն, երկու կողմերի մասնակցություն է պահանջում։ Հայաստանը պետք է ի ցույց դնի իր դրական և լավ մտադրությունները։ Մենք Հայաստանին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է ինչ նրանք չեն արձագանքում», - APA գործակալության փոխանցնմամբ, կրկին նշել է Հաջիևը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ Բաքուն նոր առաջարկներ է փոխանցել:
«Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասել էր Միրզոյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարեց՝ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դժգոհում է, որ Երևանը չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական