Բացվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն։
Այդ մասին, ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության, Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողովում, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հույս հայտնելով, թե «Հայաստանն այս հարցում ճիշտ քայլեր կձեռնարկի»:
«Ինչպես նախկինում, մենք աջակցելու ենք Ադրբեջանին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- խորհրդարանում հայտարարել է Գյուլերը: