Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են «Դնեպր» զորամիավորման վերախմբավորման մասին, րոպեներ անց հեռացրել հաղորդումը

Ուկրաինա - Ռուսական զրահատեխնիկան Խերսոնի մարզում, 12-ը նոյեմբերի, 2023Թ.

Այսօր կեսօրին Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրությունը վայակոչելով պետական ТАСС և РИА "Новости" գործակալությունները հաղորդել են Ուկրաինայի հարավում թեժ մարտերի վայրում ռուսական զորքերի «վերախմբավորման» մասին, ապա րոպեներ անց հեռացրել այդ հաղորդագրությունը:

«Դնեպր» զորամիավորումը տեղափոխվելու է առավել շահեկան դիրքեր» վերնագրված հրապարակումը» չեղարկվել է», - գրել է РИА "Новости"-ն:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ չեղարկված հրապարակման մեջ մասնավորապես ասված էր. - «Գնահատելով ներկայիս իրավիճակը՝ «Դնեպր» զորամիավորման հրամանատարությունը որոշել է տեղափոխել զորքերը Դնեպրից արևելք ավելի շահեկան դիրքեր: Վերախմբավորումից հետո զորամիավորումը կազատի ուժերի մի մասը՝ օգտագործելու այլ ուղղություններով հարձակողական գործողությունների համար»:

ТАСС-ը ևս չեղարկել է նույնաբովանդակ հաղորդագրությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել «վերախմբավորման» մասին հաղորդումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ «Դնեպր» զորամիավորման կազմում գործող ստորաբաժանումների վերախմբավորման մասին կեղծ տեղեկատվության տարածումը սադրանք է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ․ «Դնեպր» զորամիավորման վերախմբավորման մասին տեղեկությունները սադրանք են»

Որպես կանոն` «վերախմբավորում» տերմինը ռուսական կողմն օգտագործում է, երբ խոսքը զորքերի նահանջի մասին է։

Այս հակասությունը, ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ցույց է տալիս Ռուսաստանի իշխանական շրջանակներում և լրատվամիջոցներում առկա շփոթմունքը այն կապակցությամբ, թե ինչպես հաղորդել հարավարևելյան Ուկրաինայում ռազմաճակատում զարգացումների մասին:

Ռուսաստանի զինված ուժերի «Դնեպր» զորամիավորումը տեղակայված է Խերսոնի մարզում՝ Դնեպր գետի ձախ ափին։ Վերջին օրերին այս շրջանից տեղեկություններ են ստացվում ուկրաինական առաջխաղացման և Կռիինկի գյուղի մերձակայքում պլացդարմի ստեղծման մասին։

Պատերազմի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը երեկ հաղորդել է, որ անցած օրերին ուկրաինական ուժերը «փոքր հաջողություններ» են գրանցել Դնեպր գետի ձախ ափին, Խերսոնի մարզի՝ դեռևս ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ձեռնարկած գործողություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խերսոնում ռուսական հարվածներից Գոնչարի գրադարանում հրդեհ է բռնկվելՊաշտպանության ուժերը կպատասխանեն Խերսոնի և շրջանի ռուսական հարվածներին. ԶելենսկիՌուս-ուկրաինական պատերազմում կողմերը հաղորդում են Խերսոնի մարզում փոխադարձ հրթիռակոծության մասին Ռուսական կողմը հաղորդում է՝ Խերսոնի շրջանում ուկրաինական հրթիռակոծումից 9 մարդ է զոհվել