Երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերի 11-ը Խերսոնի ազատագրման տարեդարձն է։ Նա հրամանագիր է ստորագրել Խերսոնի շրջանի պաշտպանության գործում աչքի ընկած զինվորականների և քաղաքացիական անձանց պետական պարգևների մասին։
«Այս շաբաթը ցույց տվեց, որ Սև ծովում, Ղրիմի տարածքում և ցանկացած այլ վայրում մենք կհասնենք օկուպանտին: Եվ փառք մեր բոլոր տղաներին, ովքեր այս կերպ արդարությունը վերադարձնում են Ուկրաինային»,- ասել է Զելենսկին՝ շեշտելով, որ պաշտպանական ուժերը կպատասխանեն Խերսոնի և դրա շրջանի ուղղությամբ ռուսական հարվածներին։